Home » » Հայաստանի օլիմպիական հավաքականը նոր մարզահագուստ ունի

Հայաստանի օլիմպիական հավաքականը նոր մարզահագուստ ունի


Ցուցադրությանը ներկա են եղել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  նախագահ Գագիկ Ծառուկյանը, մարզահագուստն արտադրած ռուսական “Ֆորվարդ” ընկերության գործադիր տնօրեն Վադիմ Շտոլերը, պաշտոնատար անձինք ու մարզիկներ:  


“Mad Force Crew” խումբն օլիմպիական մարզահագուստով բրեյք դանս է պարել: Կարմիրի, սպիտակի, նարնջագույնի եւ կապույտի համադրությամբ մարզահագուսը ներկայացրել է նաեւ ցուցադրության տեսքով. միմյաց հաջորդելով` պոդյումին են հայտնվել երիտասարդներ, որոնց սպորտային համազգետի վրա պատկերված է  Հայաստանի գերբը, դրոշն ու մեծատառերով “ARMENIA”-ն:): Սպորտային համազգեստից բացի, հավաքածուն իր մեջ ներառում է համապատասխան աքսեսուարներ, պայուսակ եւ խալաթ: Մարզաշխարհի ներկայացուցիչներն իրենց հավանությունն են տվել կատարված աշխատանքին եւ հաջողություն մաղթել Հայաստանի օլիմպիական հավաքականին:




















 
Support : Your Link | Your Link | Your Link
Copyright © 2013. Vahram Blog - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Blogger